Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վարչապետը գնում է Սյունիք, ոչ թե կրքեր բորբոքելու, այլ՝ սյունեցիների աչքերին ուղիղ նայելով հարցերին պատասխանելու

Վարչապետը գնում է Սյունիք, ոչ թե կրքեր բորբոքելու, այլ՝ սյունեցիների աչքերին ուղիղ նայելով հարցերին պատասխանելու
21.12.2020 | 14:03

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Սյունիք։ Սյունիքի ճանապարհից ուղիղ հեռարձակմամբ նա հայտարարեց՝ իր այցի նպատակը ոչ թե կրքեր բորբոքելն է, այլ սյունեցիների աչքերին ուղիղ նայելն ու նրանց հարցերին պատասխանելն է։


«Սյունիքի մարզ այցելելու իմ որոշումն ամենևին էլ կրքեր բորբոքելու համար չէ։ Ընդհակառակը՝ ես նախ Սյունիքի մարզ գալու որոշումը կայացրել եմ գալու և սյունեցիների նկատմամբ իմ հարգանքի և գնահատանքի տուրքը մատուցելու, երկրորդը՝ առավել կարևորը, ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ձեր հարցերին պատասխանելու, անհրաժեշտ բացատրություններ տալու։ Ես որոշակի համոզմունք ունեմ, որ ձեր տված հարցերին ի վիճակի կլինեմ պատասխանել, ձեր կասկածները փարատել, եթե այսպիսի համոզմունք չունենայի, նման որոշում չէի կայացնի։ Իմ նպատակը ոչ թե կրքեր բորբոքելն է, իրավիճակը գրգռելն է, մեր վերքերին աղ լցնելն է, այլ ես գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, ձեր հարցերին պատասխանելու», - հայտարարեց Փաշինյանը։ Վարչապետը կոչ արեց առանց այն էլ լարված այս իրավիճակում կրքեր չբորբոքել՝ վերահաստատելով՝ «Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր հող կամ տարածք չի զիջվել»։

Դիտվել է՝ 2251

Մեկնաբանություններ